«Քանի որ չունենք փաստեր մեր օդաչուների զոհվելու մասին, վերապահումով մոտենանք այդ հարցին». Դավիթ Բաբայան. ԳԱԼԱ

«Քանի որ մենք չենք տեսել դիակները, մենք կարող ենք նաեւ կասկածել, մտածել, եւ հաշվի առնելով Ադրբեջանի մոլագար վիճակը, կանխատեսել, որ այդպես է, բայց ներկա դրությամբ, քանի որ չունենք տվյալներ այդ մարդկանց զոհվելու մասին, վերապահումով մոտենանք այդ հարցին»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռի ուղեւորների զոհված լինելու մասին լուրը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, տեղի ունեցածը ողբերգություն է եւ ադրբեջանական կողմի հերթական սադրանք: «Ընդհանրապես Ադրբեջանի քաղաքականությունն ամեն ինչ անում է, որ իրավիճակը գնալով բարդանա, եւ ոչ միայն այս միջադեպով, նման քայլերի դիմելը՝ մոլագար քայլերի, սա եւս մեկ անգամ ապացուցում է, ով է մեր դիմացինը»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս