Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակցությունն ակնկալում է, որ նոյեմբերի 15-ի իր ակցիային կմասնակցի 40.000 մարդ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերի 15-ին անցկացնել «Ոչ բռնազավթմանը» կարգախոսով բողոքի ակցիա՝ կապված Աբխազիային Ռուսաստանի արած նոր առաջարկի հետ:

Ակնկալվում է, որ ակցիային միանալու են մի շարք ընդդիմադիր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ: ՄԱՇ-ի առաջնորդներից Նուգզար Ցիկլաուրին հայտարարել է, որ իրենց կանխատեսումներով՝ ակցիային մասնակցելու է մոտ 40.000 մարդ:

Ցիկլաուրին մանրամասնել է, որ դա դեռ կլինի մեկօրյա ակցիա, սակայն եթե իշխանությունները որևէ բան չձեռնարկեն Ռուսաստանի դեմ, ապա իրենք մոտ ժամանակներս կանցկացնեն հանարաահավաքներ, որոնք կկրեն մշտական բնույթ:

Ներկայումս Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանում պատրաստված «Համագործակցության ու ինտեգրման մասին» պայմանագիրը, որի 5-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել Ռուսաստանի ու Աբխազիայի զինված ուժերի միացյալ խմբավորում՝ Աբխազիայի սահմանները համատեղ պաշտպանելու ու արտաքին ագրեսիան հետ մղելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս