Բաժիններ՝

Երկրի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ. Թամարա Բերուչաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Թամարա Բերուչաշվիլին լրագրողների հետ զրոյցում խոստացել է չփոխել երկրի արտաքին քաղաքական կուրսը և շարունակել եվրաինտեգրման ուղին.

«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական ու եվրաատլանտյան առաջնահերթություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի: Երկրի արտաքին քաղաքական կուրսը մնում է անփոփոխ»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Թամարա Բերուչաշվիլուն երեկ է ներկայացրել երկրի արտգործնախարարի պաշտոնում: Բերուչաշվիլին այդ պաշտոնում փոխարինել է սեփական ցանկությամբ հրաժարական տված նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս