Թուրք ոստիկանապետերը լիազորվել են մարտական փամփուշտներով կրակել «Մոլոտովի կոկտեյլներով» ցուցարարների վրա
MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ ոստիկանապետերն ու Ժանդարմերիայի առանցքային անդամները լիազորված կլինեն մարտական փամփուշտներով կրակ բացել այն ցուցարարների վրա, որոնք հարձակվում են «Մոլոտովի կոկտեյլներով»:
Ալայի խոսքերով՝ ներքին անվտանգության նոր օրենքում դյուրավառ նյութերով շշերը դիտարկվում են որպես զնեք: Դրանով իսկ իրավապահները լիազորվում են, առանց նախազգուշական կրակոց արձակելու, մարտական փամփուշտներով կրակել «Մոլոտովյան կոկտեյլներով» հարձակվող ցուցարարների վրա:
Բացի այդ, ոստիկանների վրա ճայթռուկներ նետելը սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ: Ալան լրագրողներին հայտնել է, որ «Մոլոտովի կոկտեյլը» զենք է, որը կարող է լինել առավել արդյունավետ, քան՝ ատրճանակը, քանի որ դա կարող է հանգեցնել մարդկանց զոհվելուն:
Ավելի վաղ «Մոլոտովի կոկտեյլը» Թուրքիայում չէր համարվում զենք, դատավորներն այն ուղղակի անվանում էին պայթուցիկ: