Բաժիններ՝

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դատապարտում է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, որոնք հանգեցնում են իրավիճակի ռազմականացմանն ու Ուկրաինայի արևելքում սպառազինության ընդլայնմանը:

Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Դոնբասի անջատողականներին ծանր սպառազինություն մատակարարելը:

Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը դա համարում է Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման վերաբերյալ Մինսկյան պայմանավորվածությունների խախտում. «Եթե Ռուսաստանը շարունակի այդօրինակ գործողությունները, ապա նա դրա համար ստիպված կլինի վճարել ավելի բարձր գին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930