Դոնբասում գործող կամավորական գումարտակները կանցնեն ուկրաինական բանակի ենթակայության տակ
ICTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Դոնբասի ռազմական գործողություններին մասնակցող կամավորական գումարտակները կանցնեն ուկրաինական բանակի ենթակայության տակ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը.
«Ինչ վերաբերում է տարածքային պաշտպանության գումարտակներին, ապա որոշվել է, որ դրանք ներառվելու են կանոնավոր զորքերի կազմում: Դրա շնորհիվ ուկրաինացի զինվորականները կարող են ավելի լավ համակարգել իրենց աշխատանքը»: