Բաժիններ՝

Վարչապետը պետք է հրաժարական տա. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ երկրի վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ստեղծել է բացարձակապես անառողջ իրավիճակ: Փանջիկիձեի խոսքերով՝ իրենց հավաքական հարաժարականի փոխարեն պետք է հրաժարական տար հենց վարչապետը:

Փանջիկիձեն կասկածներ ունի, որ երկրի վերջին զարգացումները պլանավորված էին, և իրենց հրաժարականներն այդ պլանի մի մասն են. «Կարծում եմ, որ այդ ամենը պլանավորված էր, և որ այդ պլանի բաղկացուցիչ մասն այն էր, ինչը արեցինք ես, Ալեքսի Պետրիաշվիլին ու Դավիթ Զալկալիանին»:

Փանջիկիձեն չի բացառել, որ կարող է կալանքի տակ վերցվել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս