ՕԵԿ-ի հետ «տղամարդավարի» պայմանավորվածության արդյունքում եռյակի անդամներից երկուսը միացել են նրանց նախաձեռնությանը

Ազգային ժողովի «Օրիանց երկիր» խմբակցության նախաձեռնած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար կազմված աշխատանքային խումբն իր աշխատանքները կսկսի երկուշաբթի օրը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա հիշեցրեց, որ դեռևս սեպտեմբեր ամսից ՕԵԿ-ը նախաձեռնեց հանդիպումներ ԱԺ քաղաքական ուժերի հետ՝ հիմքում դնելով նոր առաջարկ՝ ստեղծել աշխատանքային խումբ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, որպեսզի այդ աշխատանքային խումբը ձեռնամուխ լինի Ընտրական օրենսգրքի փոփոխություններին.

«Բոլոր քաղաքական ուժերի հետ եղան հանդիպումներ, որոնց արդյունքում կայացվեց որոշում, որ ստեղծվի աշխատանքային խումբ, և աշխատանքային խմբում ներառված կլինեն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, որպեսզի կարողանանք մոտ ժամանակներս իրականացնել համապտասխան փոփոխությունները»:

Նրա խոսով՝ փոփոխությունների հիմքում պետք է լինի 100 % համամասնական ընտրակարգը: Աշխատանքային խմբում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից կլինի Տիգրան Ուրիխանյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը, իսկ ՕԵԿ-ը կներկայացնի Հ. Մարգարյանը: ՀՀԿ-ն և ՀԱԿ-ը չեն մասնակցելու այդ քննարկումներին.

«ՀԱԿ-ը պատճառաբանել է, որ ունեն օրենքի նախագիծ շրջանառության մեջ, որտեղ կա նաև 100 % համամասնականի հարցը: Բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն նման նախագծեր, բայց մեր կարծիքն է, որ բոլորս միասին ձեռնամուխ լինենք այս աշխատանքին, բոլորս ներկայացնենք մեր մոտեցումները, նաև մեր փորձագտեներին ընդգրկենք և այս աշխատանքներին մասնակից դարձնենք նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերին և միջազգային կազմակերպությունների համապատասխան փորձագետներին: Իրականում մենք ստանանք մի փաստաթուղթ, որի հիմքում ընկած պետք է լինի մի քանի կարևորագույն սկզբունքներ»:

Լրագրողներից մեկի հարցին՝ եռյակը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությամբ հանդես եկավ, առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել, որը մերժվեց, ձեր նախաձեռնությունը նրանց նախաձեռնության հետ որևէ կապ ունի՞, Հ. Մարգարյանն այսպես պատասխանեց.

«Այն ուժերը, որոնք մասնակցել են քննարկումներին, դիմեցին մեզ, որ եթե արդեն պետք է ձևավորվի այս աշխատանքային խումբը, մենք փորձենք այնպես անել, որ Ազգային Ժողովը որոշում ընդունի: Այսինքն՝ որոշման նախագիծ ներկայանցնենք, որ էլի ձևավորվի աշխատանքային խումբ, բայց Ազգային ժողովի որոշմամբ: Մենք ըմբռնումով ենք մոտենում այս հարցին և մենք միացանք այդ ստորագրությանը, ցավոք սրտի, այդ հարցը չդրվեց: Արդեն եռյակի համար էլ ակնհայտ դարձավ, որ չկա այդ ցանկությունը, որ իրականում մենք այդ փոփոխությունները կյանքի կոչենք: Նրանց առաջարկը եղավ, որ եթե ձգձգվում է սա, ուրեմն՝ իրենք ՕԵԿ-ի նախաձեռնությանը միանան, քանի որ մենք այդ մասին խոսել էինք և, ժողովրդական լեզվով ասած, տղամարդավարի պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ պետք է աշխատանքային խումբը ձևավորվի»:

Հարցին՝ իսկ դա որքանո՞վ է տեղավորվում Սահամանդրական փոփոխությունների մեջ, քանի որ իշխող խմակցությունը առաջարկում է մասնակցել և առաջարկություններ անել, ընդ որում՝ նաև հայդ հարցով, Հ. Մարգարյանն ասաց.

«ՀՀ-ի գործող Սահամանդրության մեջ ընդհանրապես անդրադարձ չկա համամասնական և մեծամասնական ընտրակարգին: Դա Ընտրական օրենսգրքով է կարգավորվում, իսկ Սահմանադրությամբ կարգավորվում է պատգամավորների թիվը:

Եթե մենք խոսում ենք Սահամանդրությունից, ապա այն փաստաթուղթը, որը ներկայացված է, այստեղ մի քանի գաղափարներ կան ներառված, որոնց հետ կապված հենց առաջին հակասությունը նկատելի է: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ այսօրվա դրությամբ սահամանդրության փոփխությունների համար առաջին անհրաժեշտ պայմանը քաղաքական կոնսենսուսն է, իսկ երկրորդը հասարակական պահանջ, որոնցից 2-ն էլ այս պահին բացակայում է: Իսկ 100% համամասնական ընտրակարգին մասին ընհանրապես խոսք չի գնում»:

Տեսանյութեր

Լրահոս