Կյանքի 10 կանոն աշխարհի ամենասարսափելի կնոջից
Մի օր Լիզի Վելասկեսն իր փոստարկղում մի տեսանյութի հղում գտավ, որը վերնագրված էր՝ «Աշխարհի ամենասարսափելի կինը»: Տեսանյութն ավելի քան 4 միլիոն դիտում ունեցավ, ինչպես նաև մեկնաբանվեց բազմաթիվ օգտատերերի կողմից: Մեկնաբանությունները հիմնականում բացասական բնույթի էին: Դրանցից մեկում ասվում էր. «Սպանիր քեզ, Լիզի»: Լիզին ծնվել է շատ հազվադեպ հանդիպող խնդրով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա ստիպված է յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ հաց ուտել: Այժմ նա 152 սմ հասակ ունի և կշռում է 25 կգ:
cluber.com կայքը կազմել է նրա կյանքի 10 կանոնների ցանկը:
1. Լավ մարդկանց հետ միշտ էլ կարող է վատ բան պատահել: Շատ հեշտ է ամեն ինչում մեղադրել ինքդ քեզ: Պետք չէ այդպես անել: Պետք չէ ձեզ և շրջապատող մարդկանց ապացուցել, որ դա ձեր մեղքն է, ու արդարանալ: Պարզապես ընդունեք այն փաստը, որ երբեմն վատ բաներ են պատահում: Արդարացի՞ չէ: Իհա՛րկե: Բայց ոչինչ չես կարող անել:
2. Երբ ես ստացա այդ տեսանյութի հղումը, նվաստացումից ու տխրությունից բացի՝ ես զզվանք զգացի: Մարդիկ, ովքեր պատրաստել էին այդ տեսանյութը, և ովքեր այդքան տգեղ մեկնաբանություններ էին թողել, իմ մասին ոչինչ չգիտեին: Չգիտեին՝ ես ինչ մարդ եմ, ինչ եմ զգում, ինչ կարող եմ անել: Ես լավ մարդ եմ: Ես գիտեմ, որ ուրիշների համար կարող եմ լավ բաներ անել: Իսկ ինձ նայել էին միայն մի կողմից՝ արտաքին տեսքից՝ անտեսելով մնացած ամեն ինչ:
3. Երբեք թույլ մի տվեք այլ անձանց՝ ձեզ պիտակ կպցնել: Ով ինչ էլ ասի ձեր մասին, միայն դուք գիտեք՝ ինչի եք ընդունակ և ինչ եք ներկայացնում ձեզնից: Ձեր առաջ նպատակներ դրեք և ձգտեք դրանց:
4. Անիմաստ է ագրեսիային պատասխանել ագրեսիայով: Երբ ձեզ հարվածում են, ցանկություն է առաջանում հարվածելու: Բայց չարին չար արարքներով պատասխանելով՝ դուք միայն ձեր շուրջ մեծացնում եք բացասական էներգիան: Դժվար թե դա ձեզ երջանկություն բերի:
5. Ձեր հաջողությունները կլինեն ձեզ վիրավորողների լավագույն պատասխանը:
6. Դժվարություններն ու փորձությունները վերելք ապրելու անխուսափելի պայմաններ են: Առանց փորձությունների՝ մենք երբեք չենք հասնի բարձունքի: Նրանք օգնում են մեզ սովորել, փոխվել և ավելի լավը դառնալը:
7. Սիրող ընտանիքը մեծ նշանակություն ունի: Ծնողները, ովքեր հավատում են իրենց երեխայի ուժերին, մեծ գործ են անում: Նրանք իրենց երեխաներին ներշնչում են հավատ սեփական ուժերին:
8. Թերությունները դարձրեք ձեր զենքերը: Իմ «այլանդակությունը», իմ հիվանդությունն ինձ ավելի ուժեղ են դարձնում: Նրանք օգնում են ինձ համոզիչ զգալ: Դրանք դարձել են իմ այցեքարտը, իմ տարբերակիչ հատկանիշը: Մարդիկ տեսնում են ինձ և հավատում են ինձ:
9. Ես կարծում էի, որ կմահանամ, երբ տեսա տեսանյութը: Ինձ անվանել էին աշխարհի ամենասարսափելի կինը: Մի քանի օր ես լաց էի լինում: Հետո տեսանյութը ևս մեկ անգամ նայեցի: Եվս մեկ անգամ: Ես այն այնքան երկար դիտեցի, որն այն դադարեց ինձ տանջել: Ես կարդում էի մեկնաբանությունները և լսում էի ինձ ծաղրողներին, բայց ես լրիվ հանգիստ էի:
10. Միշտ ընտրեք երջանկությունը: Առանց մտածելու: