Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը

Երկրում իրավիճակի փոփոխություն տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ից սկսած: Այս կարծիքին է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, որն այսօր օրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե եռյակի 2 հանրահավաքների ընթացքում մի քանի մեսիջներ ստացավ հասարակությունը.

«Նախ՝ 2 հանրահավաքները ցույց տվեցին, որ հասարակության և իշխանությունների միջև կա բավականին խորը անջրպետ, ընդ որում՝ այս ընթացքում պարզապես որևէ ակնարկ, առաջարկություն, որևէ վերլուծություն իշխանությունների կողմից չի եղել, թե ինչպես են պատրաստվում լցնել այդ անջրպետը: Այս 2 հանրահավաքները ցույց տվեցին, որ ոչ իշխանական ուժերի կողմից հայտարարված օրակարգը, գործողությունները, որոնք մինչ այժմ արել են, նորմալ, ըմբռնումով և համաձայնությամբ ընկալվել են հասարակության կողմից:

Հանրահավաքից հանրահավաք ընկած ժամանակահատվածում իրադարձությունների դինամիկան և մարդկանց քանակի աճը և հասարակական քաղաքական այլ կառույցների կողմից հայտարարած պատրաստակամությունը՝ միանալու եռյակի կողմից բարձրացրած հարցերին, վկայում են, որ քաղաքական ուժերը, ովքեր այս գործընթացը նախաձեռնել են, վստահություն ունեն հասարակության մոտ: Հասարակությունը ընդունում է այն խնդիները, որոնք բարձրացվել են»:

Ս. Մարգարյանի կարծիքով՝ այս հանրահավաքների արդյուքնում երևաց նաև, որ եռյակը գոնե մի հարցում միակամ են՝ իշխանությունը սպառել է իրեն, և բոլորը համաձայն են, որ երկրում պետք է ձևավորվի նոր իշխանություն, պետք է գնան արմատական փոփոխություններ.

Կարդացեք նաև

«Շատ կարևոր է նաև այն, որ հանրահավաքներում բարձրացրած խնդիրների մասին որևէ մեկը բովանդակային առարկություն չի ցուցաբերել, որևէ մեկը չի հայտարարել, չի վերլուծել, առավել ևս՝ չի ապացուցել, որ հարցերից որևէ մեկը, որոնք հանրահավաքում հնչել են, կամ ակտուալ չեն, կամ սխալ են, կամ վնասակար են, կամ այնքան էլ օգուտ չեն բերում»:

Նա նկատեց, որ տարածքային շտաբները, որոնք ստեղծվելու են, ապահովելու են շարժման բոլոր միջոցառումների ռեսուրսը, այդ շտաբները տարածքներում ներկայացնելու են շարժման գործողությունները, հանդես են գալու շարժման անունից, և շարժումը դառնում է միասնական, կառուցվածքային ձև ունեցող կազմակերպություն:

Հարցին, թե հնարավո՞ր է Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, Ս. Մարգարյանն այսպես պատասխանեց.

«Մենք հայտարարել ենք՝ նոր իշխանություն ենք ձևավորելու, մենք հիմա գնում ենք այդ ուղղությամբ: Նոր իշխանությունն իր մեջ ներառում է բոլոր մակարդակներով իշխանության փոփոխություն: Մեր շտաբների գործունեությունը ևս դրան է ուղղված: Մենք մեծացնելու ենք ճնշումը: Մենք ներկայացրել ենք հարցեր, որոնց նկատմամբ իշխանությունները պարազապես ոչ ադեկվատ են պահել իրենց, խնդիրներ, որոնց լուծումն այդպես էլ տեղի չի ունեցել և որոնց ուղղությամբ որևէ մեկը հստակ չի ասել, որ դրանք պետք չէ լուծել: Հետևաբար ստացվում է՝ կա՛մ չեն կարողանում, կա՛մ դիտմամբ չեն անում: Մենք հայտարարեցինք, որ մեծացնելով շարժման շրջանակները՝ պարտադրելու ենք այդ խնդիրների լուծումը և միաժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո գնալու ենք նոր ընտրությունների»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե իշխանությունը զիջումների չգնա, այն իշխանությունը, որը 12 կետերը չկատարեց, նման արմատական քայլերի կգնա՞, Ս. Մարգարայանն այսպես պատասխանեց.

«Շարժման դինամիական անընդհատ աճում է, դա 2 գործոնով է պայմանավորված՝ մեկը, որ քաղաքական ուժերը ճիշտ են ձևավորում շարժման օրակարգը, և երկրորդ՝ հասարակությունը տեսնում է, որ իշխանությունից այլև սպասելիք չկա: Իշխանության անգործությունը բերեց նրան, որ շարժումն ուժեղացավ: Ես չգիտեմ՝ հետո ինչ կլինի, մենք գնում ենք նրան, որ ամբողջ ժողովրդով, ավելի լայն շրջանակներով ներկայացնենք իշխանություններին: Չե՞ն անի, մենք անընդհատ կմեծացնենք ճնշումը: Իշխանությունները, կարծում եմ, ի վերջո, կհասկական, որ իրենց պահվածքը ադեկվատ չէ:

Մենք օրակարգը հայտարարել ենք: Եթե ասելու բան ունեն իշխանությունները, թող ասեն: Ակնկալում ենք նույն տիպի հայտարարություն իրենց կողմից»:

 

Տեսանյութեր

Լրահոս