Բաժիններ՝

Ամերիկուհին Նյու Յորքում 10 ժամ զբոսնելիս 108 անգամ արժանանում է տղամարդկանց ուշադրությանը (տեսանյութ)

The New York Post-ի փոխանցմամբ՝ ամերիկուհին 10 ժամ շրջել է Նյու Յորքում՝ պարզելու համար, թե այդ ընթացքում միջին կինը քանի անգամ է ենթարկվում փողոցային ոտնձգությունների: Համապատասխան փորձն իրականացրել են Hollaback շարժման ակտիվիստները:

24-ամյա Շոշանա Ռոբերտսը, ով կրել է սովորական հագուստ՝ մուգ ջինսեր ու ֆուտբոլկա, շրջել է Մանհեթենի փողոցներով: Նրա առջևից ընթացել է ընկերը՝ Ռոբ Բլիսը, որի պայուսակում թաքցված է եղել տեսախցիկը:

Ավելի ուշ դիտելով ձայնագրությունը՝ ակտիվիստները հաշվարկել են, որ 10-ժամյա զբոսանքի ընթացքում ամերիկուհին մոտ 108 անգամ արժանացել է տղամարդկանց ուշադրությանը՝ չհաշված սուլոցներն ու ակնարկները: Անցորդներից մեկը նրան հետևել է մի քանի րոպե:

Հանուն արդարության՝ նշվում է, որ տղամարդկանց ոչ բոլոր ռեպլիկներն են կրել վիրավորական բնույթ: Նրանց մի մասն ամերիկուհուն մաղթել է բարի օր, ինչպես նաև խնդրել է ժպտալ: Ակտիվիստների խոսքերով՝ փորձի նպատակն օբյեկտիվորեն ցույց տալն է, թե կանայք ամեն օր ինչ բաների միջով են անցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս