10 արդյունավետ եղանակ ուղիղ հարցից խուսափելու համար
cluber.com կայքը հրապարակել է ուղիղ հարցից խուսափելու մի քանի ձևեր:
1. Հարցը հնչելուց հետո նմանատիպ հարց ուղղեք զրուցակցին: Քաղաքական գործիչներն ու աստղերը սովորաբար այսկերպ են խույս տալիս լրագրողների հարցերից:
2. Կարելի է հարցն անպատասխան թողնել, եթե այն կոռեկտ չի ձևակերպված: Ձևացրեք, թե չեք լսել կամ չեք հասկացել՝ ինչի մասին է խոսքը:
3. Ջուր ծեծեք, եթե, իհարկե, խոսելու լավ ընդունակություն ունեք: Որքան շատ բառեր օգտագործեք, որոնք ձեզ չեն պարտավորեցնում, այնքան լավ:
4. Տրված մեկ հարցի շուրջ բազմաթիվ ճշտող հարցեր տվեք: Դա արեք դեմքի անկեղծ արտահայտությամբ, որպեսզի զրուցակցին համոզեք ձեր հետաքրքրված լինելու մեջ:
5. Ճշտեք հանգամանքը, որի պատճառով զրուցակիցը ձեզ տալիս է այդ հարցը: փորձեք հասկանալ, թե ինչ նպատակ է նա հետապնդում:
6. Շողոքորթեք զրուցակցին, եթե չեք ցանկանում պատասխանել հարցին:
7. Զրուցակցին գովեք հնարամտության և խելացիության համար: Խոսակցությունը տարեք այլ ուղղությամբ:
8. Հարցը վերածեք քննարկման: Դրա մեջ ներգրավեք նաև շրջապատում գտնվողներին:
9. Անտեսեք հնչեցված ոչ պատշաճ հարցը կամ էլ պատասխանեք. «Չգիտեմ, ես դրա մասին չեմ մտածել»: Հայտարարեք, որ դա հետաքրքիր չէ ձեզ:
10. Զրուցակցին կոպտորեն ընդհատեք, նրան հասկացրեք, որ նա անցնում է սահմանները: Վատագույն դեպքում կարելի է բարձրացնել տոնը և կոնֆլիկտի գնալ. նպատակն արդարացնում է միջոցները: