Մեծ Բրիտանիան հրաժարվում է մասնակցել նավաբեկության ենթարկված ապօրինի ներգաղթյալներին փրկելուն
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան հրաժարվել է մասնակցել ԵՄ-ի կողմից կազմակերպված ապօրինի ներգաղթյալներին փրկելու գործողություններին, որոնց նավերը եվրոպական երկրների ծովափ հասնելու ճանապարհին նավաբեկության են ենթարկվում Միջերկրական ծովում:
Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը: Վերջինս ընդգծել է, որ եթե մարդիկ հաստատապես իմանան, որ իրենց փրկելու են, ապա զգալիորեն կաճի Հյուսիսային Աֆրիկայից ծովային ճանապարհով ԵՄ հասնել ցանկացողների թիվը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի վտանգավոր ծովային ճամփորդության ժամանակ աղետալլի ու ոչ անհրաժեշտ մահվան դեպքերի աճին:
ԵՄ-ը տվյալ հարցը քննարկում է այսօր, Բրյուսելում: