Բաժիններ՝

Քրդերը զինյալներին դուրս են մղել Քոբանիի մի շարք շրջաններից

Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ քուրդ աշխարահազորայիններն «Իսլամական պետության» զինյալներին դուրս են մղել սիրիական Քոբանի քաղաքի մի շարք շրջաններից: Մոնիթորինգային խմբի տվյալներով՝ զինյալները գիշերային ժամերին գնդակոծել են Թուրքիայի հետ Քոբանիի սահմանային անցակետը, սակայն քրդերը նրանց հետ են մղել:

Քրդական կողմը կարծում է, որ այս գիշեր տեղի կունենա նոր հարձակում, քանի որ զինյալները ստացել են նոր համալրում ու զենք-զինամթերք և ցուցաբերում են համառություն: Քուրդ զինվորականների խոսքերով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում կենսական կարևորության գործիք է զենքը:

Ներկայումս քրդերն ունեն հրթիռների սուր պակաս, որոնց միջոցով կարող էին ոչնչացնել հակառակորդի տանկերն ու այլ զրահամեքենաները: Քուրդ զինվորականները կարծում են, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից ստացվող օգնությոնը բավարար չէ՝ լավ սպառազինված զինյալների դեմ պայքարի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս