Բաժիններ՝

Մայր ու որդի պայքարում են տնակի առնետների դեմ

asparez.am-ը գրում է.  «Նոր շուշա եմ ջարդել, լցրել փետերի վրա, դեղն էլ` վրեն… ըդպես սաղ լցրել եմ դոմիկի անցքերը, գիշերները կվախենանք քնինք, կսենք՝ էս է, կռիսները մեզի կխածեն…»,-ճանապարհին առնետների վերացման դեմ իր ինքնուրույն պայքարի մասին պատմում է 55-ամյա Մանուշակ Գրիգորյանը:

Ձմռան վառելիքն այսպես է հավաքում տնակի տերը, արկղերն ու այլ անպետք իրեր` որպես վառելիք, նա ամբարել է տնակի մութ ու ցուրտ սենյակի մի անկյունում: Ընտանիքին վառելիքով օգնել է նաեւ «Շիրակ կենտրոնը», տեղի կառույցներից մարզպետարանին ու քաղաքապետարանին, ինչպես ասում է տիկին Մանուշակը, ինքը երբեւէ չի դիմել՝ աջակցություն ստանալու համար:

Արդեն 17 տարի տիկին Մանուշակը 15-ամյա միակ որդու հետ բնակվում է Վ.Սարգսյան 228-089 ա տնակում: Նրանք 1988-ի երկրաշարժին բնակարան չեն կորցրել եւ երբեւէ ընգրկված չեն եղել պետության կողմից բնակարանային փոխահտուցման հերթացուցակներում: Սակայն միշտ ձգտել են ինքնուրույն բնակարան գնել, թեկուզ մեկսենյականոց, բայց աշխատանք եւ համապատասխան աշխատավարձ գտնելն այդպես էլ չի հաջողվել:

antun-3

Այսօր 9 մետր երկարությամբ կիսախարխուլ տնակի միայն մեկ սենյակն է տաքացվում. օրվա մեջ մի քանի անգամ փայտի վառարանում մի բոց են գցում եւ մայր ու որդի վառարանի կողքին նստում տաք շորերով: Անձրեւաջրերից խուսափելն անհնար է, տնակի տանիքի ու պատերի անցքերն անթիվ են, բազմազան:

«Ես պայման չունեմ, էստեղ մե լույսըմ է` «Վոլդ Վիժն» է քաշել, ջուրը բերում եմ դրսից, թոշակով ու նպաստով ենք ապրում, չգիտեմ` էդ փողով վառելիք առնիմ, դեղ առնիմ… թե… մենակ կռիսների համար դեղի փող չեմ հասցնի»,-ասում է կինը:

Իր խոսքով, 18-20 օրվա ընթացքում միայն առնետների դեղի համար ծախսել է 1800-2000 դրամ, բայց նորից արդյունքը չեն տեսնում, վխտացող առնետները, որոնց ակտիվությունն արդեն 3-4 տարվա պատմություն ունի, վտանգավոր են դառնում հատկապես գիշերային ժամերին:

«Գիշերը փետը, մկրատը կբերենք, կզարկենք պատերին անընդհատ… դեղը 2 մասի կենենք, կուտանք: Երեկ էլ էս դեղը կերել էին, ելան պատերով վերեւ: Տղես մել էլ թե` մամա վրեքս ելան, չէ՝ ասի, մի վախեցի, պատի մեջ է, հետո որ փետով, որ զարկեցինք, կռիսն ընկավ. երեւի դեղն էր կերել` բժժել էր»,-պատմում է տիկին Մանուշակը:

Մորը եւ որդուն հագուստ, դեղորայք նվիրում ու տրամադրում են բարեգործները, նրանք երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ: Սրտի նեւրոզ, աղերի կուտակում, ի՞նչ չունիմ, ամեն ինչ ունիմ, հա, հենց էս պայմաններից, էս վիճակից է,-շարունակում է տիկին Մանուշակն ու պատմում, որ հաճախ էլ դեղորայք ինքն է գնում` խնայած գումարներով:

Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս