Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը «խաղաղությունը» չէ, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, այլ պետության ուժային կարողությունները. Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Փոխանակ հակառակորդի համար ուժի կիրառման ու պատերազմ սկսելու գինն իր համար ամեն գնով բարձրացվի իրական ԶՈւ ռեֆորմների, անվտանգային համակարգը էապես վերաիմաստավորման ու նորարարկան կոմպլեքս լուծումներ գտնելու փոխարեն, ՆՓ-նն, այդ թվում պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ, հետևողականորեն անում է այնպես, որ այդ գինը մաքսիմալ ցածր լինի հավանական հարձակվող կողմի՝ Ադրբեջանի համար։

Եթե կա ուժային էական դիսբալանս, ապա «ռազմավարական գայթակղությունը» միշտ շատ ավելի բարձր է լինում հարցերը լուծել ուրի կիրառման սպառնալիքի ու ուժի կիրառման միջոցով, հատկապես որ պետական սահման՝ ընդունված երկու պետությունների կողմից գոյություն չունի։

Հետևաբար, ռազմավարական տրաբանությունը հուշում է, որ պետք էր նախ լինել բարդ հաշվարկելի ու բարդ կանխատեսելի պոտենցիալ հակառակորդի համար, ստեղծել նրա համար «անակնկալ» ասիմետրիկ սպառնալիքներ, որոնք չնայած ուղղահայաց ուժային քանակական դիսբալանսի կբարձրացնեին նրա համար «պատերազմի մշուշ» հասկացությունն ու ռազմավարական անկանխատեսելիությունը իր Հայաստանի վրա հարձակման օպերատիվ-ռազավարական պլանավորման ու հաշվարկների մեջ։ Մինչ՝ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը․ մաքսիմալ տրանսպարենտություն, հեշտ հաշվարկելիություն ու պարզ կանխատեսելիություն։ Դա ամենևին էլ չի նշանակում, որ դու «խաղաղասեր ես» ու թաքցնելու բան չունես, պետության համակարգերն այդպես չեն ընկալում։ Ընկալում են հակառակը:

Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը «խաղաղությունը« չէ, ինչպես պնդում է ՆՓ-ն։ Պետության անվտանգության երաշխավորը պետության ուժային կարողություններն են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031