Բաժիններ՝

Սկսվել է Արարատ Միրզոյանի այցը Փարիզ

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի այցը Փարիզ, որտեղ նախարար Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով մասնակցում է Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս ամսին հայտնում են ԱԳՆ-ից:

Համաժողովի մեկնարկին տեղի է ունեցել պատվիրակության ղեկավարների համատեղ լուսանկարահանում:

Միջոցառմանը մասնակցում են նաև Ֆրանսիայի, Մարոկկոյի, Իսպանիայի ԱԳ նախարարները, ՄԱԿ-ի կանանց հարցերի գրասենյակի գործադիր տնօրենը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և գիտահետազոտական շրջանակների ներկայացուցիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս