Նույն մեղադրանքով երկու հետախուզվող է հայտնաբերվել Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից
Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Պ.-ին, որը օգոստոսի 15-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանությունը/ 3-րդ մասի մեղադրանքով:
Նույն օրը՝ ժամը 20.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Պ.-ին, որը օգոստոսի 15-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի /խուլիգանությունը/ մեղադրանքով:
ՀՀ Ոստիկանություն