Բաժիններ՝

Դստերը «բռնաբարած» հայրը դատարանում նրա անձնական կյանքից որոշ դրվագներ է պատմել. pastinfo.am

Արմավիրի մարզի  բնակչուհի Ա. Ս.-ը ամուսնանալուց հետո 2014թ. մարտի 13-ին իր ամուսնու տուն է հրավիրել իր 4 մորեղբայրներին ու հայտնել, որ 4 տարի առաջ իր հարազատ հայրը բռնաբարել է իրեն ու զրկել կուսությունից:

«Փաստինֆո»-ն նախկինում անդրադարձել էր այս գործին` տեղեկացնելով, որ մորեղբայրներն էլ իրենց քրոջ ամուսնուց պարզաբանումներ ստանալու համար նույն օրը, գիշերը գնացել են նրանց տուն, գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով դուրս կանչել իրենց փեսային ու առևանգելով տարել հարևան գյուղում գտնվող իրենցից մեկի կիսակառույց տուն, կապկպել կպչուն ժապավենով և ծեծի ենթարկել նրան:

Բայց նույնիսկ ծեծից ուշաթափվելուց հետո հայրն այդպես էլ չի խոստովանել, որ սեռական հարաբերություններ է ունեցել դստեր հետ: Հակառակը` նա շարունակ հերքել է դա ու երդվել, որ նման բան անել չէր կարող:

Դրանից հետո նրանք աղջկա հորը ծեծված ու կապկպված վիճակում բերել են աղջկա տուն, որտեղ աղջիկը հոր ներկայությամբ դարձյալ պնդել է իր մեղադրանքը:

Աղջիկը մորեղբայրներին ասել է, թե այդքան տարի լռել է, քանի որ հայրը սպառնացել է վերացնել իրեն, մորը, եղբորը, եթե ինքը խոսի։

Հոր և աղջկա բարդ հարաբերությունները պարզելու այս եղանակի համար մորեղբայրներին մեղադրանք է առաջադրվել մարդուն առևանգելու և դիտավորությամբ մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելու համար:

Օրերս Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատավարության ընթացքում նրանք ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքն ու հաստատել, որ նման քայլի են դիմել ճշմարտությունը պարզելու համար:

Իսկ տուժողը` աղջկա հայրը, դատարանում ևս մեկ անգամ հայտարարել է, որ ինքը նման «սրբապղծության» ընդունակ չէ, և, որ դուստրն ամեն ինչ հորինել է:

Ավելին, հայրն աղջկա անձնական կյանքից որոշ մանրամասներ է հրապարակել, պատմելով, թե նա մինչ ամուսնանալն արդեն 1-2 տղամարդկանց հետ  կապեր է ունեցել, կորել է տնից, ինքն ու կինը նրան ծանոթի տանը ծեծված են գտել, հետ բերել: Իսկ ներկայիս ամուսնու հետ աղջիկը փախել է: 2 օր հետո նրա հարազատները եկել են իրենց տուն, «կարմիր խնձոր» են բերել: Բայց ամուսնու հետ 4-5 ամիս համատեղ ապրելուց հետո աղջիկը բաժանվել, եկել և ասել է, որ ոմն Արմեն իրեն բռնաբարել է, իսկ ամուսինն իր հետ չի շփվում։ Հետո նորից են հաշտվել, իսկ մի քանի տարի միասին ապրելուց հետո նա հայտարարել է, որ հայրն իրեն բռնաբարել է:

ամբողջությամբ՝  սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս