Խադիջա Իսմայլովային Բաքվի օդանավակայանում 4 ժամ ձերբակալելուց հետո ազատ են արձակել
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովային Բաքվի օդանավակայանում 4 ժամ ձերբակալելուց հետո ազատ են արձակել: Ստրասբուրգից վերադառնալուց հետո Բաքվի օդանավակայանում նրանից խլել են անձնագիրն ու ասել, որ անհրաժեշտ է սպասել:
Մաքսային ծառայության աշխատակիցները հայտարարել են, որ չեն կարող բաց թողնել Իսմայլովային` առանց ստուգելու նրա կրիչը, քանի որ այնտեղ «կարող է լինել հակապետական տեղեկատվություն»: Եվ երբ պարզել են, որ կրիչը դատարկ է, Իսմայլովային ազատ են արձակել:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Խադիջա Իսմայլովայի նկատմամբ դատավարությունը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ին: