Խադիջա Իսմայլովայի գործով առաջին դատալսումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունեցել լրագրողուհի Խսդիջա Իսմայլովայի դեմ ընդդիմադիր Էլման Թյուրքղլուի ներկայացրած հայցի շուրջ դատական նախնական նիստը: Գործի դիտարկումը մեկնարկելու է հոկտեմբերի 9-ին:
«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախկին անդամ Էլման Հասանովը, ով հայտնի է որպես Էլման Թյուրքօղլու, դատի է տվել «Ազադլըղ» ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայլովային՝ ԶԼՄ-ներում ու սոցցանցերում իր մասին զրպարտանք տարածելու համար:
Խոսքը գնում է Խադիջայի տարածած այն տեղեկատվության մասին, որ Հասանովը գաղտնի համագործակցել է Ազգային անվտանգության նախարարության սպայի հետ, օգտագործել է թմրանյութեր և սեռական կապերի մեջ է եղել 4 ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց հետ:
Դրա հետ կապված՝ Հասանովը դիմել է դատարան՝ ՔՕ-ի 174-րդ հոդվածով (զրպարտանք) Խադիջա Իսմայլովային պատասխանատվության ենթարկելու համար: