Բաժիններ՝

Ահաբեկչության ստեղծմանը մասնակցած երկրները չեն կարող պայքարել դրա դեմ. Բաշար Ասադ

Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում հանդիպել է Իրանի ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Ալի Շամհանիի հետ: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ այն երկրները, որոնք մասնակցել են ահաբեկչության ստեղծմանը, չեն կարող պայքարել դրա դեմ.

«Ահաբեկչության դեմ պայքարը չի կարող լինել այն երկրների ձեռքում, որոնք նպաստել են ահաբեկչական կազմակերպությունների ստեղծմանն ու տեխնիկական և ֆինանսական պլանում աջակցել են նրանց:

Իսլամական արմատական գաղափարախոսության տարածման դեմ պայքարը պակաս կարևոր չէ մահ ու ավերածություններ սփռող, պատմական ժառանգություն ոչնչացնող ահաբեկիչների դեմ պայքարից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս