Վրաստանը պետք է ՆԱՏՕ-ին անդամակցի առավելագույն սեղմ ժամկետում. Ափաթուրայ

Грузия Online-ի փոխանցմամբ` Կենտրոնական Ասիայում ու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ գոհ է Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներից:

Ափաթուրայի խոսքերով` թեև դաշինքի անդամները տարաձայնություններ են ունեցել ամփոփիչ կոմյունիկեի կապակցությամբ, սակայն նրանք բոլորն էլ միակարծիք են եղել Վրաստանի հարցում.

«ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչը միասնականություն են դրսևորել Վրաստանի հարցում, քանի որ նրանք կիսում են այն կարծիքը, որ Վրաստանը պետք է դառնա բլոկի անդամ, և որ նա պետք է անպայմանորեն հասնի իր նպատակին:

Սակայն այդ ամենը պետք է տեղի ունենա առավելագույն սեղմ ժամկետում: ՆԱՏՕ-ի անդամները կարծում են, որ Վրաստանի կառավարությունն ունի ամեն անհրաժեշտ բան` նախապատրաստվելու համար դաշինքին անդամակցելուն:

Ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի բուխարեստյան հռչակագրում նշված է, որ Վրաստանը հեռանկարում կդառնա դաշինքի անդամ, սակայն Ուելսի գագաթաժողովում ընդունված կոմյունիկեն հնարավորություն կտա վերջնական այդ նպատակին հասնել ավելի արագ ու արդյունավետ»:

Տեսանյութեր

Լրահոս