Լավրովն Ուկրաինայի հարցում զգուշացրել է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ին զգուշացրել է Ուկրաինային չառաջարկել դաշինքին անդամակցում: Լավրովն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել չփորձել սեփական կամքը պարտադրել ուկրաինական կողմին:
Լավրովը Կիևին ու Ուկրաինայի արևելքի անջատողականներին կոչ է արել պահպանել խաղաղ քայլերը, որոնց առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կանխել այն, ինչը նրա խոսքերով՝ կարող է դառնալ Եվրոպայի բուն սրտում մասշտաբային ճգնաժամ:
Լավրովը հայտարարել է, որ հենց ի հայտ եկավ Կիևի ու աշխարհազորայինների միջև կոնկրետ խնդիրներ լուծելու հնարավորություն, անմիջապես կիևյան իշխանություններն առաջ քաշեցին երկրի ոչ բլոկային կարգավիճակը վերացնելու և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը սկսելու պահանջ: