Զինծառայողի մահվան գործով ձերբակալված շարքային Սիմոն Մկրտչյանը կալանավորվել է

Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված շարքային Սիմոն Մկրտչյանը երեկ երեկոյան կալանավորվել է: Ինչպես 168.am-ին ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն (պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով):

Նշենք, որ նաապես դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930