Բաժիններ՝

Ավտովթարի հետևանքով զոհվել են Հռոմի պապի ազգականները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Արգենտինայում գրանցված ավտովթարի հետևանքով զոհվել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ազգականները: Արգենտինացի իրավապահների տվյալներով` նրանցից մեկի տարիքը եղել է 2 տարեկան, իսկ մյուսինը` 8 ամսական:

Զոհվել է նաև նրանց մայրը: Նրանց հայր Օրասիո Բերգոլիոն, ով Ֆրանցիսկոսի զարմիկն է, ողջ է մնացել, սակայն գտնվում է ծանր վիճակում. նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Ավտովթարը գրանցվել է Կորդոբա նահանգի Ջեյմս Կրեյկ քաղաքի շրջանում` Բուենոս Այրեսից 550 կիլոմետր հեռավորության վրա:

Նախնական տվյալներով` գիշերային ժամերին բեռնատարը մխրճվել է մարդատար ավտոմեքենայի մեջ: Ամենայն հավանականությամբ, բեռնատարի վարորդը չի հասցրել արգելակել:

Օգոստոսի 19-ին Ֆրանցիսկոսը լրագրողներին հայտնել էր, որ ունի առողջական խնդիրներ և կարող է որոշ ժամանակ անց հրաժարվել գահից: Նա նաև կանխատեսել էր, որ կմահանա 2-3 տարի անց:

Արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին, ինչից հետո ընդունել էր Ֆրանցիսկոս անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս