ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը երկար ժամանակ կազդի Վրաստանի քաղաքականության վրա. Մարգվելաշվիլի

Վրացական IPN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Վրաստանի դեսպանների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը կարևոր քայլ է, որը երկար ժամանակ կազդի երկրի քաղաքականության վրա.

«Անցած տարին կարևոր էր արտաքին քաղաքականության տեսանկյունից: Ռեկորդային ժամկետում իրականացվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն ու ստորագրումը: Դա շատ կարևոր քայլ է, որը մենք արեցինք համատեղ, և դրա հետևանքները երկար կազդեն մեր երկրի արտաքին քաղաքականության վրա:

Այդ պլանում կարևոր է ընդգծել, որ դա միայն ուղին սկսելն է, առաջին ամուր քայլն է առ այն, որ Վրաստանը դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ: Այդ մասին չպետք է մոռանալ: Կարևոր է նաև այն, որ Վրաստանը տարածաշրջանում դարաձավ առաջին երկիրը, որը զարգացման համար ունի նման ուժեղ մեխանիզմ, ուժեղ լծակ: Այդ մեխանիզմը կարևոր է ոչ միայն մեզ, այլև՝ ողջ տարածաշրջանի համար»:

Տեսանյութեր

Լրահոս