2004-2012 թվականներին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 153 տանկ և 132 հրետանային համակարգ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2004-2012 թվականներին Բելառուսն Ադրբեջանին վաճառել է 153 տանկ: Այս մասին նշված է ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների մասին ռեգիստրում:

Դրա համաձայն, պաշտոնական Մինսկն Ադրբեջանին վաճառել է տարբեր մոդիֆիկացիայի T-72 տանկեր: Դրա հետ մեկտեղ հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանին վաճառվել է 132 միավոր հրետանային համակարգ, որից 120-ը՝  «Դ-30» հրանոթ, իսկ 12-ը՝ «Պիոն» ինքնագնաց հաուբից, 60 միավոր БТР-70, ինչպես նաև «Սու-25» տիպի 11 ինքնաթիռ:

Գործակալությունն ընդգծում է, որ հաշավետվությունում նշված չէ Բելառուսից գնված Buk-MB համակարգերի մասին, որոնք 2013 թվականին ցուցադրվեցին Բաքվում անցկացված զորահանդեսում:

Տեսանյութեր

Լրահոս