Բաժիններ՝

Որ դեպքում ադրբեջանցիների դիվերսիան հնարավոր կլինի հաջողված համարել

Ազատամարտիկ, պահեստազորի սպա, նախկին զինվորական, ավագ դասախոս Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դիվերսիան (լատիներեն՝ Diversio – «շեղում, թեքում») դիվերսիոն -հետախուզական խմբի կամ անհատ հետախույզների՝ դիվերսանտների գաղտնի, բայց խնամքով մանրակրկիտ պատրաստված և պլանավորած հատուկ միջոցառում է, որի նպատակն է պայթեցման, հրկիզման, ջրասուզման և այլ միջոցներով համեմատաբար կարևոր օբյեկտների կամ նրանց տարրերի շարքից դուրս բերումը՝ առանց մարտ վարելու՝ նպատակին հասնելու համար:

Կարդալով «դիվերսիա» հասկացության վերոգրյալ սահմանումը, շատերի մոտ հարց կառաջանա՝ ի՞սկ որքանո՞վ էին Քարվաճառ ներխուժած ադրբեջանցի հանցագործների գործողությունները համապատասխանում այս սահմանմանը:

Չնայած դեռ քննություն է գնում և չգիտենք, թե իրականում որն էր դրանց հիմնական նպատակը, բայց միայն այն, որ եթե նրանց գործունեության արդյունքում դադարի Քարվաճառի տարածաշրջանի վերաբնակեցումը, մարդիկ վախենան ապրել այնտեղ և հնարավորինս խուսափեն երթևեկել Վարդենիս – Քարվաճառ ճանապարհով, ուրեմն այդ ճիվաղների դիվերսիան կարելի է համարել հաջողված:

Բայց, կարծում եմ, որ հայությունն այդքան խուճապահար հանրություն չի, որ այսուհետ վարվի դրանց ցանկությանը համապատասխան:

Վերջիվերջո, օրինակ Երևանում, ավտովթարի ենթարկվելու հավանականությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է, քան Քարվաճառի տարածքում դիվերսանտ – հետախույզի հանդիպելը:

Բնականաբար զգոնության մեծացման ուղղությամբ աշխատանքները էլ ավելի պետք է ավելացվեն, բայց չտրվենք մերձկասպյան թյուրքերի սպասելիք – ակնկալիքին: Սա Մե՛ր Երկիրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս