Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիրների մի մասը պատրաստ է քվեարկել Էրդողանի օգտին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ առաջիկա նախագահական ընտրություններում թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն պառակտում է առաջացրել հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) շարքերում:

Մի շարք ԺՀԿ-ականներ հայտարարել են, որ նախագահական ընտրություններում քվեարկելու են գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանի օգտին: Դրա հետ մեկտեղ նրանք իրենց կուսակիցներին նույնպես կոչ են արել քվեարկել վարչապետի թեկնածության օգտին:

Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս