Ռուսաստանն ու Չինաստանը չեն պլանավորում ստեղծել ռազմական դաշինք. Սերգեյ Իվանով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն պլանավորում ստեղծել ռազմական որևէ դաշինք:
Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ակտիվորեն, այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Իվանովը հավելել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Չինաստանը որևէ իմաստ չեն տեսնում ռազմական նոր դաշինք կամ նման մի բան ստեղծելու մեջ:
Իվանովի խոսքերով՝ Չինաստանի հետ Ռուսաստանի փոխգործակցությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Իվանովը հայտարարել է, որ ոչ ոք նպատակ չի դրել ՇՀԿ-ը ռազմական կառույցի վերածելու համար: