Զգուշացում. Նոր վիրուս` ֆեյսբուքում
Տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր անձնական բլոգում ֆեյսբուքի օգտատերերին զգուշացրել է նոր վիրուսի մասին։
« Հարգելի հայրենակիցներ, Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբերզանազանէշություններ։ Դա այցելելով համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։
Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։
Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարքայլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։ Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։ Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի» ։