Բաժիններ՝

Ֆինանսների նախարարությունում լավ մասնագետների պակաս կա, իսկ աշխատակիցներին կրճատում են. «Փաստինֆո»

«2 պետական կառույցները` հարկային-մաքսային մարմինները և ֆինանսների նախարարությունը միաձուլվել են: Դա նշանակում է, որ տարածքային հարկային մարմինները, տարածքային մաքսային մարմինները, տարածքային գանձապետական բաժանմունքները շարունակում են գործել իրենց օպտիմալ կառուցվածքով: Նախկին ֆինանսների նախարարության և հարկային-մաքսային մարմնի կենտրոնական ապարատները, միաձուլվելու դեպքում, եթե կա ծառայություն, որը նույն ֆունկցիան է կատարում, այդ ծառայությունները պետք է միավորվեն»,- պատասխանելով ՊԵԿ-ի և նախարարության միավորման արդյունքում ֆիննախում տեղի ունեցած զանգվածային կրճատումների մասին «Փաստինֆո»-ի հարցերին, ասաց Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Մեր զրուցակիցը նշեց նաև այն կոնկրետ ստորաբաժանումները, որոնց աշխատակիցները միաձուլման արդյունքում կրճատվել են: «Օրինակ` կադրերի վարչություն, չարժե ունենալ 3 կադրերի վարչություն, օրինակ` մեթոդաբանություն, օրինակ` իրավաբանական վարչություն, այսինքն` այս կառույցները միավորման արդյունքում ընդհանուր պետք է ծառայեն և’ ֆինանսների նախարարությանը, և հարկային ու մաքսային մարմիններին»,- ասաց Արմեն Ալավերդյանը` հավելելով, որ կան վարչություններ, որոնք ընդհանրապես լուծարվել են: «Այդ աշխատողներին մենք պետք է փորձենք ուրիշ տեղամասերում օգտագործել, եթե այդ հնարավորությունը կա, բայց եթե լուծարվել է, ուրեմն դրա անհրաժեշտությունն այս պահին չկա: Միացման, միաձուլման արդյունքում, անշուշտ, նաև օպտիմալացում է կատավել»,- ասաց փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, թե կրճատվում են հիմնականում ֆինանսների նախարարության նախկին աշխատակիցները, լուծարվում են նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները, մինչդեռ նրանց փոխարեն աշխատանքի են ընդունվում նախկին ՊԵԿ աշխատակիցները, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն ինքը չի վարել, բայց վստահ է, որ «լավ իրավաբանին ոչ մեկը դուրս չի անի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս