Հակառակորդը «Չորնի ստրելայով» կրակահերթ է բացել Չորաթանի ուղղությամբ. գյուղացիներից մեկը հրաշքով է փրկվել. shamshyan.com
Հակառակորդը կրակահերթ է բացել Տավուշի մարզի Չորաթան գյուղի ուղղությամբ. գյուղացիներից մեկի կյանքը հրաշքով է փրկվել, սակայն երկու մեքենա տուժել է մոտ 2 ժամ տևած կրակահերթից:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի Մարզի Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը: Նա նշեց, որ «Չորնի ստրելա»` սև նետ կոչվող հրազենով են կրակել, որը դիպուկ խփում է նշանակետին: «Երեկվա կրակոցների պատճառով այսօր գյուղի բնակիչները այգի չեն գնացել: Շատերն էլ խոտերը քաղել են, բայց կրակոցների պատճառով չեն կարողանում գնալ հավաքել: Կրակոցների հետևանքով տուժել է գյուղացիներից մեկի «Նիվա»-ն, մյուսի՝ «06»-ը:
Մանրամասներն՝ այստեղ