Բաժիններ՝

«Զանգեցին ինձ, ասացին՝ կերոսին են սրսկել պապային». Մամիկոն Խոջոյանի զավակների ենթադրությունները հաստատվել են

tesankyun.am-ը գրում է. Մոտ մեկ ամիս Ադրբեջանում գերության մեջ մնացած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը մահացել է դիզվառելիքի ներարկումից. սա հարազատների պնդումներն են եղել ի սկզբանե, որոնք հիմնազուրկ չեն եղել: Այսօր մեզ հետ զրույցում եւս մեկ անգամ հաստատեցին Մամիկոն Խոջոյանի զավակները: Աղջիկը՝ Հեղինե Խոջոյանը, նշեց. «Պապային որ տարել են հերձման, Երեւան, թուղթը վերցրել էին, հիվանդանոցից որ տվել էին, իրեն մթամ կերոսին է սրսկած»:

Հարցին, թե դրանք արդյո՞ք միայն ենթադրություններ են, Հեղինե Խոջոյանը միանշանակ նշեց.

«Չէ, ենթադրություններ չեն, քանի որ էնտեղից եկած է, իրենց մոտից են բերել, որ տեղափոխել են հիվանդանոց, ես որ նայել եմ, ասում են՝ կերոսին են սրսկել: Ուրիշ ոչ մի բանից չի լինի, իմ հոր սիրտը առողջ է եղել, սիրտը հիվանդ էլ չի եղել»:

Աղջիկն այլ մանրամասների չէր տիրապետում, միայն հայտնում էր մտավախություն, թե. «Հիմա դիմել ենք Եվրադատարան, դա մեզ վնա՞ս կլինի, թե՞ ինչ: Եվրադատարանն ասում է՝ դուք մեզ տեղյակ պահեցիք, երբ որ պետք է, մենք կարող ենք վեց ամսվա ընթացքում գործն անենք, բայց չեմ իմանում, հետո մեզ հետ ինչ կկատարվի: Չեմ իմանում»:

Խոջոյանի որդու՝ Հայկազ Խոջոյանի ասելիքը եւս նույնաբովանդակ էր, նա նշեց. «Մահացածի թղթերն է մոտս, Եվրադատարանից որ տվել են, այդ թուղթն է իմ մոտ, ծախսերը սաղ իմ վրա է եղել, որ ասեմ պետությունն ինձ օգնել է 10 դրամով, ոչ: Ես եմ սաղ արել, 30-ին քառասունքն է, ընկած եմ էստեղ-էնտեղ, որ պարտք անեմ, որ կարանամ ժողովրդին ճամփեմ»:

Իսկ թե ինչ են պարունակում փաստաթղթերը, Հայկազ Խոջոյանը նշում է. «Գրածներից տեղյակ է քննիչը, ասեց՝ ես ձեզ կզանգեմ, կասեմ նորությունները, զանգեցին ինձ, ասացին, որ կերոսին են սրսկել պապային: Գրած է, որ ներարկել են: Երեւանում նայել են, ինձ զանգել ասել են, ես էլ բացել եմ, նայել-տեսել կերոսին է գրած»,- նշեց Խոջոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս