Բաժիններ՝

Նախագահական ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցության թեկնածուն Էրդողանն է. Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանին հաջորդ շաբաթ կառաջադրի որպես կուսակցության թեկնածու՝ առաջիկա նախագահական ընտրությունների համար:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը. «Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, թե ով կդառնա նախագահի մեր թեկնածուն: Չնայած առկա խոչընդոտներին՝ հուլիսի 1-ին ամենայն հավանականությամբ կհայտարարվի վարչապետի առաջադրման մասին»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն էր հայտարարել, որ նախագահական ընտրություններում ԱԶԿ-ի թեկնածուն լինելու է Էրդողանը: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30