Բաժիններ՝

Նուման Քուրթուլմուշը հայտնել է Թուրքիայի իշխող կուսակցության նախագահի թեկնածուի անունը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը հայտնել է կուսակցության թեկնածուի անունը՝ կապված օգոստոսի 10-ին երկրում կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Նա հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, իրենց թեկնածուն հանդիսանալու է գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ քաշված Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածությանը՝ Քուրթուլմուշը հայտարարել է, որ Իհսանօղլուն պահպանողական թեկնածու է:

ԱԶԿ-ի գլխավոր քարտուղար Հալուք Իփեքը հայտարարել է, որ կուսակցության նախագահի թեկնածուի անունը կհրապարակվի հուլիսի 1-ին ժամը 11.30-ին, Ակարայի առևտրային պալատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30