Բաժիններ՝

Պետք է կասեցվի «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումը. Օթթինգեր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հայտարարել է, որ պետք է կասեցվի (ռուսական) «Հարավային հոսք» գազատարի կառուցման նախագծի իրագործումը:

Օթթինգերը մանրամասնել է, որ գազատարի կառուցումը պետք է կասեցվի այնքան ժամանակ, մինչև որ դա չհամապատասխանի ԵՄ-ի նորմերին ու օրենքներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին կոչ էր արել չքաղաքականացնել «Հարավային հոսք» գազատարի նախագիծը:

Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից տվյալ նախագծի իրագործման կասեցման փորձերը հանդիսանում են մրցակցային պայքարի սովորական երևույթ: Ռուսաստանի նախագահի խոսքերով՝ «Հարավային հոսքի» կառուցումը հնարավորություն կտա գազի անվտանգ մատակարարումներ իրականացնել եվրոպացի սպառողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս