Բաժիններ՝

Ավտոկայանատեղիներում տեղական տուրքը այսուհետ պետք է վճարվի 15 րոպե կայանելուց հետո

Այսօր Երևան քաղաքի ավագանու հերթական նիստի ժամանակ քննարկվեց ավտոկայանատեղիների վերաբերյալ որոշումներում որոշակի փոփոխություներ կատարելու հարցը: Զեկուցող Զավեն Առաքելյանը նշեց, որ առաջարկվում է տեղական տուրքի համար գանձման համար սահմանված 5 րոպեն դարձնել 15 րոպեն: Այսինքն՝ վճարովի ավտոկայանատեղիներում տեղական տուրքը այսուհետ պետք է վճարվի 15 րոպե կայանելուց հետո միայն:

Երկորդ փոփոխությունն այն է, որ այն հաշմանդամները, որոնք տեղաշարժվելու հետ կապված դժվարություններ ունեն, կամ այն անձինք, որոնք տեղափոխում են այդպիսի հաշմանդամներ, կամ հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխա, ապա այդ մեքենաների սեփականատեր և վարորդներն ազատվում են տեղական տուրքը վճարելու պարտավորությունից, և այդ տեղական տուրքը վճարվելու է Երևանի բյուջեի միջոցներով:

Երրորդ փոփոխության համաձայն՝ առաջարկվում ավտոկայանատեղիներին կից տարծքներում տեղադրել վճարման տերմինալներ, որպեսզի, բացի հայտնի բոլոր վճարման հնարավորություններից, քաղաքացին տեղում վճարելու հնարավորություն ունենա. «Համապատասխան քննարկումներ են տեղի ունեցել «Փարքինգ Սիթի» ընկերության հետ և ընկերությունը ստանձնել է պարտավորվածություն այս որոշման ընդունումից հետո շատ կարճ ժամանակահատվածում կահավորել այդ ավտոկայանատեղիներին կից տարածքները»,- նշեց Զ. Առաքելյանը:

Նա տեղեկացրեց, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանն առաջարկել է վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար հատուկ կայանատեղիներ առանձնացնել և հատուկ ճանապարհային նշաններ տեղադրել, որն ընդունվել է և այժմ նախագիծը մշակվում է. «Եթե որևէ այլ անձ այնտեղ կայանի, ապա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան՝ ճանապարհային ոստիկանության կողմից դրանք կենթարկվեն համպատասխան վարչական պատասխանատվության»,- պարզաբանեց Ք. Առաքելյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս