Երևանի ոստիկանապետը՝ ոստիկանների ագրեսիվ պահվածքի մասին. «Հրապարակ»

«Գնահատական տալը դեռ վաղ է, նյութեր են նախապատրաստվում, որից հետո գնահատական տվողները կտան»,- ասել է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով ոստիկանների և քաղաքացիների միջև երեկվա բախումներին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Իսկ ինչո՞վ էր պայմանավորված ոստիկանների այդչափ ագրեսիան: «Հիմա կներկայացնենք իրավիճակը, էն, ինչը որ եղել է, անձինք բերման են ենթարկվել, նախապատրաստվել են նյութեր, դեռ ավարտ չկա, ես դրա համար ոչ մի հայտարարություն չեմ կարող անել»:

Իսկ գուցե ոստիկանության ղեկավարությունից հատուկ ցուցո՞ւմ է եղել քաղաքացիների հանդեպ բիրտ լինելու: «Ոչ, ես կարող եմ ասել հստակ մի բան՝ ով օրենքը խախտել է, նա պատասխան կտա»»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս