Վրաստանում հայտնաբերվել են գազի զգալի պաշարներ
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/V-Gruzii-obnaruzheny-42-mlrd-kubometrov-zapasov-gaza.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան Frontera Resources նավթագազային ընկերությունը Վրաստանի արևելքում գտնվող Կախեթիի շրջանում հայտնաբերել է գազային հանքավայր, որի պաշարները գնահատվում են 42 միլիարդ խորանարդ մետր:
Այս մասին հայտարարել է Frontera Resources ընկերության նախագահ Սթիվ Նիկանդրոսը: Նրա խոսքերով՝ տվյալ գազահանքի հայտնաբերումը նախադրյալներ է ստեղծում ապագայում Վրաստանի էներգետիկ անկախության ապահովման համար: Նախագծում ներդրվել է 400 միլիոն դոլար: Frontera Resources-ը Վրաստանում իր գործունեությունը սկսել է 1997 թվականին: