Բաժիններ՝

Աղբի անունը մեղր դնելով՝ աղբը չի դառնում մեղր. Արծվիկ Մինասյանը՝ պարտադիրի մասին

«Այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել, հանդիպել է նաև երկրի առաջին դեմքերի հետ ու, կարծես, հասկացել են, որ օրենքը չի կարող պարտադիր բաղադրիչ ունենալ, բայց հետո հայտնվում է այս օրենքը: Ըստ նրա՝ չի կարող մի քանի հոգու, մի երկու կառավարչի շահերը գերադասելի լինել ժողովրդի, մի ողջ պետության շահերից:

Նշելով, որ ՍԴ որոշումից հետո շատ մեծ ոգևորություն էր տիրում, Մինասյանը հայտարարեց, որ քաղաքական քվեարկությունը հասկանալի է, բայց չի կարելի այպես կոտրել հասարակության ոգին, իսկ հասարակության մեջ նաև իշխանավորների երեխաներն են ու նրանց ապագան:

«Աղբի անունը մեղր դնելով, դրանից աղբը չի դառնում մեղր, քաղցր: Չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց Ա.Մինասյանը:

Նրա գնահատականով՝ օրենքը չի համապատասխանեցվել Սահմանադրությանը, չկա նախարարի եզրակացությունը: Պատգամավորն իր որոշ իշխանական գործընկերներին խորհուրդ տվեց կրթվել, որ հասկանան սահմանադրականութունը որն է: Մինայանը նշեց, որ «պարտադիր կուտակային բաղադրիչ» արտահայտությունը կա «Կենսաթոշակների մասին» օրենքում և կրկնվում է մի քանի տեղում:

«Կարդալ որոշումը, հասկանալ մի բան ու մեկնաբանել սեփական վերնաշապիկի չափով, այլ բան է: Հիմա նորից փորձում եք քաղաքացուն խաբել, թե՝ այն ինչ գրված էր, հիմա նոր հեծանիվ ենք բերել: Վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս