Շփման գծում մարդկային կորուստներից խուսափելու համար պետք է վերջնականապես կարգավորել հակամարտությունը. Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին.

«ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը, մեծապես ձգտում են, որ շփման գծում չաճի լարվածությունը, որ առաջնագծում տեղի չունենան հրադադարի ռեժիմի խախտումներ»:

Դեսպանն ընդգծել է, որ քանիցս իր մտահոգությունն է հայտնել այդ կապակցությամբ. «Ես քանիցս ընդգծել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ շփման գծում յուրաքանչյուր մարդկային կորուստ աղետ է:

Անհրաժեշտ է կանխել դա, անկարելի է թույլատրել նման դեպքեր: Դա ապահովելու համար պետք է վերջնականապես կարգավորել հակամարտությունը: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30