Կիևը հրաժարվում է ամբողջովին աջակցել ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին». Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է ազդի Ուկրաինայի իշխանությունների վրա, որոնք հրաժարվում են ամբողջովին աջակցել երկրում առկա ճգնաժամի կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ-ի «ճանապարհային քարտեզին».
«Դժբախտաբար, Ուկրաինայի ղեկավարությունը դեռ հրաժարվում է ամբողջովին աջակցել «ճանապարհային քարտեզին», այնպես որ ԵԱՀԿ-ի բոլոր անդամները պետք է ներգործեն Կիևի վրա, որ վերացվեն այդ առարկությունները: Մենք աջակցում ենք ուկրաինական ճգնաժամի կարագավորման ջանքերում ԵԱՀԿ-ի դերակատարության մեծացմանը:
Մենք աջակցում ենք Ուկրաինայում մոնիթորինգային հատուկ առաքելության աշխատանքներին ու աջակցում ենք ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի մշակած «ճանապարհային քարտեզին»»: