Բաժիններ՝

Ոչ թանկարժեք կրոսսովերներ. Kia-ն նախապատրաստում է պատասխանը

Kia ընկերությունը մտադիր է թողարկել կոմպակտ չափերի ոչ թանկարժեք նոր կրոսսովեր։ Խոսքն այն մեքենայի մասին է, որը պետք է պատրաստվի Hyundai ix25 մոդելի բազայի վրա։ Auto.ifeng պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր մեքենայի առաջին, քողարկված նկարները։

Ակնկալվում է, որ նոր Kia-ն վաճառքում կհայտնվի արդեն 2015 թվականին։ Ավտոմեքենան կառաջարկվի ինչպես առջևի քարշակ, այնպես էլ լիաքարշակ տարբերակով։ Այն զինված կլինի նաև լուսադիոդային օպտիկայով։ Իր չափսերով մեքենան մոտ կլինի Hyundai ix25-ին (4270 х 1780 х 1630 մմ)։ Հավանական է նաև, որ այն կպահպանի նաև 2 լիտր աշխատանքային ծավալով շարժիչը։

Սակայն նոր մոդելի գլխավոր արժանիքը կլինի գինը։ Թեպետ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ է արժենալու մեքենան, փոխարենը հայտնի է, որ այն լինելու է Kia կրոսսովերների շարքում ամենամատչելին։

kia-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս