«Իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր». դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ որդու մասին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը զրուցել է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի ընթացքում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հոր՝ Արմենակ Կյուրեղյանի հետ.

– Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդին պատրաստվում է նման քայլի գնալ: Ի՞նչն է եղել պատճառը, ձեզ ի՞նչ է հայտնի:

– Ես իմացել եմ լրատվական միջոցներից, դեռ տեսակցություն չեմ ունեցել իր հետ, և մանրամասները հայտնի չեն: Ինքը Շանթ Հարությունյանի հետ այնքան է ծանոթ, ինչքան բոլոր միտինգ գնացողները, այսինքն Շանթի հետ ինքը անձնական շփում չի ունեցել: Դե պատկերացրեք, այս երկրում, նման իրավիճակում ցանկացած մարդ կարող է նման ձևով իրեն պահել: Որդիս ակտիվ անձնավորություն է եղել, ակցիաներին մասնակցել է:

– Պարոն Կյուրեղյան, դուք տեղյա՞կ էիք, որ ձեր որդու մոտ կա գազային ատրճանակ: Այդ ատրճանակն իրե՞նն է թե ոչ:

– Ոչ: Ես տեղյակ չեմ եղել ատրճանակից: Բայց իմ կարծիքով, իրենն է եղել: Ես մտածում եմ, որ իր պայքարը ոչ թե ոստիկանների՝ այլ համակարգի դեմ էր: Նշեմ, որ երեկ (նախօրեին) ոստիկանները խուզարկել են մեր բնակարանը և իր դարակից հանել են ատրճանակի տուփը, որ գնված է եղել: Այսինքն, ինքը այդ գազային ատրճանակը ձեռք է բերել օրինական ճանապարհով:

– Տեսակետ կա նաև, որ ձեր որդուն ոստիկանությունն էր ուղարկել, ինչպես նաև նշում են, որ նա սադրիչ է: Այս մասին ի՞նչ կասեք:

– Դա լրիվ սուտ բաներ են, տենց բան չի կարող լինել, դա մարդկանց ֆանտազիան է: Մարդը իր ազատությունից է զրկվել, էդ որ հիմարը կգնա կասի 4-7 տարի նստեմ հանուն ոստիկանության, տենց բան լինել չի կարող, ինքը այդ տղան չէ: Ինքը պատմվածքներ է գրում, որ կարդաք ձեզ պարզ կլինեն իր մտքերն ու գաղափարները:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս