Մանվել Գրիգորյանի որդին՝ Արմավիրի մարզպե՞տ. «Հրապարակ»

«Խոսակցություններ կան, որ առաջիկայում կդառնաք Արմավիրի մարզպետ, հավաստի՞ են լուրերը՝ հարցրինք գեներալ Մանվելի որդի` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

««Դե ով հավաստում է, նրան էլ հարցրեք»: Իսկ եթե առաջարկե՞ն:

«Չեմ խոսում այդ մասին. դուք` լրագրողներով որոշում-խոսում եք, հետո էլ գալիս-հարցնում եք: Ես կարող եմ իմ տեղը պատասխանել, ես նման բան չեմ ասել, հիմա որ հարցնում եք` առաջարկ լինի, կարող է առավոտ զարթնեք` արևն ուժեղ լինի, բայց կարող է և չլինի»:

Իսկ ինչպե՞ս են Ձեր հարաբերությունները մարզպետի հետ: «Իսկ Ձեր կարծիքով ինչպե՞ս են լինում քաղաքապետ- մարզպետ հարաբերությունները»»::

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս