Միակ պաշտոնյան, ով ոչ մասնակցեց սգո արարողություններին, ոչ էլ ցավակցական ուղերձ հղեց՝ Սերժ Սարգսյանն էր. «Ժողովուրդ»

«Երեկ Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Սմբատ Այվազյանի դին:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատարի հոգեհանգստի արարողությանը, հուղարկավորությանը ներկա էր իշխանական ու քաղաքական գրեթե ողջ էլիտան»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Միակ բարձրաստիճան պաշտոնյան, ով ոչ մասնակցեց սգո արարողություններին, ոչ էլ որևէ ցավակցական ուղերձ հղեց՝ Սերժ Սարգսյանն էր: Ու սա այն դեպքում, երբ Սարգսյանն առիթ բաց չի թողնում ցանկացած դժբախտ պատահարի կամ որևէ մեկի մահվան առիթով ցավակցական ուղերձ հղել՝ այդ թվում և օտարերկրացիների:

Փաստորեն ոչ միայն ուղերձ չեղավ, այլ անգամ նրա գերեզմանի տեղը խնդիրներ առաջացրեց, մինչև որ ազատամարտիկները կտրականապես չդրեցին հարցը, և Սմբատ Այվազյանը հուղարկավորվեց Մոնթեի կողքին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս