Ադրբեջանը նախորդ տարի Ռուսաստանից ստացել է «Մի-35Մ» տիպի 12 մարտական ուղղաթիռ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Ռոսվերտոլ» ընկերությունը 2013 թվականին Ադրբեջանին մատակարարել է «Մի-35Մ» տիպի 12 մարտական ուղղաթիռ: Այս մասին նշված է ռուսական ընկերության տարեկան հաշվետվությունում:
Ադրբեջանի պատվերը կազմել է 8.46 միլիարդ ռուբլի: Ռուսական ընկերությունը նախորդ տարի ընդհանուր առմամբ իր պատվիրատուներին մատակարարել է 28 հատ «Մի-35Մ» տիպի և 1 հատ «Մի-35ՄՍ» տիպի մարտական ուղղաթիռ: Դրանցից 12-ն արտահանվել են Ադրբեջան, իսկ 4-ը՝ Իրաք: Մնացյալ ուղղաթիռները բաժին են ընկել Ռուսաստանի զինված ուժերին:
24 հատ «Մի-35Մ» տիպի մարտական ուղղաթիռների առուվաճառքի մասին պայմանագիրն Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրվել է 2010 թվականի սեպտեմբերին: Ուղղաթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջան ուղարկվել է 2011 թվականի դեկտեմբերին: Ընթացիկ տարվա սկզբին ավարտվել է տվյալ պատվերով բոլոր ուղղաթիռների մատակարարումը: