Բաժիններ՝

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում. փարաքարցիները սպառնում են փակել Երևան-էջմիածին ավտոճանապարհը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում:

Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Փարաքարի մոտ 15 փողոցների բնակիչներ ոտքով շարժվում են դեպի Երևան-Էջմիածին գլխավոր ավտոճանապարհը, որպեսզի փակեն այն:

Գյուղացիների նման քայլի պատճառն այն է, որ նրանք տևական ժամանակ է, ունեն խմելու ջրի խնդիր: Օրերով ջրի ծորակներից ջուր չի գալիս այն դեպքում, երբ իրենց պնդմամբ՝ իրենք պարտաճանաչորեն կատարում են սպառված ջրի վճարոււմները, սակայն խնդիրը չի լուծվում: Իրավիճակի մասին տեղյակ է գյուղապետը: Այս պահին գյուղացիների մոտ է ժամանել գյուղապետի տեղակալը, ով հայտարարում է, թե ջրի հարցը պետք է լուծվի «Երևան Ջրի» կողմից. իրենք անզոր են այդ հարցը լուծել:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս